Լեհաստանի իշխանությունները հարցում են ուղարկել ԱՄՆ՝ իր տարածքում միջուկային զենք տեղադրելու առաջարկով

Լեհաստանի իշխանությունները հարցում են ուղարկել ԱՄՆ երկրի տարածքում միջուկային զենք տեղադրելու առաջարկով

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ Վարշավան, կապված Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հետ, ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման ծրագրին։

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դիմում ենք ողջ ՆԱՏՕ-ին՝ մասնակցելու միջուկային փոխանակման ծրագրին»,- ասել է Լեհաստանի վարչապետը։

Միջուկային փոխանակման ծրագիրը թույլ է տալիս ԱՄՆ-ին անհրաժեշտության դեպքում իր միջուկային զենքը փոխանցել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների օդային ուժերին։

Add new comment