Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի նոր կործանիչը կմիանա բանակի ռազմածովային նավատորմին

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմն առաջիկայում կհամալրվի «Damavand» դասի նոր կործանիչով: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ «Damavand» կործանիչը «Moudge» դասի երկրորդ ռազմանավն է և առաջադեմ տիպի «Jamaran» կործանիչ, որը միացել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմին դեռևս 2014 թվականին։

«Damavand» կործանիչն իր անվանումը ստացել է Կասպից ծով մուտք գործելուց հետո։ 2017 թվականին այս կործանիչն Անզալի նավահանգիստ մտնելիս հարվածել է ժայռաբեկորին և վթարի ենթարկվել, սակայն այն վերակառուցվել է իրանցի փորձագետների ջանքերով։

Նավն ունի ուղղաթիռներ, հականավային հրթիռներ, «երկիր-օդ» հրթիռներ, տորպեդներ, ժամանակակից հրացաններ և հակաօդային պաշտպանության հրացաններ կրելու հնարավորություն։ Այն հագեցած է նաև էլեկտրոնային պատերազմի սարքերով։

Add new comment