Իսրայելը գնելու է նոր «F-35» կործանիչների շարժիչներ, որոնք ֆինանսավորում է ԱՄՆ-ն
Իսրայելը կգնի «F-35» գաղտագողի կործանիչների շարժիչների երրորդ համակարգը 3 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով, որը ֆինանսավորելու է ԱՄՆ ռազմական ղեկավարությունը, հայտնում է իսրայելական բանակը: Այս մասին «Դետքը»-ը տեղեկանում է «aljazeera.com» կայքից։
Երկրի պաշտպանության նախարարությունը կիրակի հավանություն է տվել լրացուցիչ 25 ինքնաթիռի գնմանը, որպեսզի Իսրայելի ռազմաօդային ուժերում «F-35» ինքնաթիռների թիվը հասցվի 75-ի։ Հիշեցնենք, որ կործանիչներն արտադրել է «Lockheed Martin» ընկերությունը:
Կործանիչը համարվում է աշխարհի ամենաառաջադեմ ինքնաթիռը, որն ունակ է հետախուզական տվյալներ հավաքելու, հարվածելու թշնամու տարածքի խորքերին և ներգրավվելու օդային մենամարտերում: Այն նաև հայտնի է որպես «համատեղ հարվածային կործանիչ», իսկ Իսրայելում՝ եբրայերեն «Ադիր» կամ «Հզոր» անունով:
Add new comment