Թուրքիայի կառավարությունը քննարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցերը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական համալիրում, գումարվել է կառավարության նիստը, որը տեղի է ունենում երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
Նիստի օրակարգում ներքին և արտաքին մի շարք խնդիրներ են, Շվեդիայում Ղուրանի այրումը և առաջիկայում Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին պետք է մասնակցի նաև Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարները խստորեն դատապարտել են Ստոկհոլմի կենտրոնում Ղուրանն այրելու ակցիան:
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանդրադառնա նաև դաշինքին Շվեդիայի անդամակցման թեմային: Թուրքիան շարունակում է պահանջել, որ Շվեդիան կատարի անդամակցման հարցով ստանձնած պարտավորությունները և ապաստան չտրամադրի քուրդ անջատողականներին:
Add new comment