Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին բխում է բոլոր կողմերի շահերից. Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամակցությունը բխում է ներգրավված բոլոր կողմերի շահերից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանաանին ընդգծել է, որ Իրանի անդամակցությունը կամրապնդի նաև տարածաշրջանային զարգացումների գործընթացը։ 

«Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը բխում է երկու կողմերի շահերից՝ և՛ Իրանի, և՛ կազմակերպության ու նրա անդամների։ Այս դրական զարգացումը կարող է ամրապնդել ՇՀԿ-ի արժեքը՝ որպես տարածաշրջանային կարևոր կազմակերպություն: Այս փոփոխությունը կբխի բոլոր անդամ երկրների շահերից և կուժեղացնի ռեգիոնալիզմի գործընթացը»,- կարծում է նա։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ երկիրը Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ կդառնա այս ամռանը։ Նա հայտնել էր, որ դա տեղի կունենա կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովում, որը կկայանա հուլիսի 4-5-ին Հնդկաստանի մայրաքաղաքում:

#Դետքի_հետագծով

Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը չափազանց կարևոր է հատկապես արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների հետևանքները հնարավորինս մեղմելու համար։ Իրանում ֆինանսատնտեսական իրավիճակի կայունացումը երկրին թույլ կտա ավելի ակտիվորեն ներգրավվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում, ինչպես նաև խորացնել Հայաստանի հետ առկա համագործակցության մակարդակը։
 

Add new comment