Թուրքիան հայտարարել է «Մոսադի» յոթ գործակալի ձերբակալության մասին
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը՝ MIT-ը, հայտնել է երկրում Իսրայելի, Ռուսաստանի և Իրանի հետախուզության հետ կապ ունեցող լրտեսների խմբի հայտնաբերման մասին։ Ըստ այս հաղորդագրության՝ ձերբակալվել են «Մոսադի» գործակալներից յոթը՝ բոլորը Մերձավոր Արևելքի մի շարք երկրների քաղաքացիներ։ Ձերբակալվածները խոստովանել են, որ աշխատել են Իսրայելի արտաքին հետախուզության համար:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ցանցը ղեկավարել է 24-ամյա մի երիտասարդ, որը բնակվում է Թել Ավիվում։ Նրանք հետևել են անանուն օտարերկրացիներին՝ «Մոսադի» թիրախների բջջային հեռախոսների վրա լրտեսող ծրագրեր և նրանց մեքենաներում գաղտնալսման սարքեր տեղադրելով։ Նշվում է, որ հակահետախուզության աշխատակիցները Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության հետ միասին մի քանի ամիս հետևում են կասկածյալներին։Գործակալները միմյանց հետ շփվել են Գերմանիայում, Իսպանիայում, Մալայզիայում և այլ երկրներում գրանցված միանգամյա օգտագործման հեռախոսներով։
Add new comment