Հաքան Ֆիդանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում, որտեղ նա ժամանել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Ալիևը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընտրություններից հետո պաշտոնական այցն Ադրբեջան գնահատել է որպես երկու երկրների միջև եղբայրական և դաշնակցային հարաբերությունների օրինակ:
Ֆիդանն իր հերթին ընդգծել է՝ ինչպես իր նախորդ պաշտոններում, այնպես էլ այժմ առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Ալիևը Ֆիդանին տեղեկացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով իրականացվող գործընթացի մասին:
Add new comment