Submitted by A.Muradyan on
Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային թեմաներ է քննարկել Ադրբեջանի նախագահի հետ

Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային թեմաներ է քննարկել Ադրբեջանի նախագահի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները: Նշվում է, որ Աբդոլլահիանը Բաքու է մեկնել  Չմիավորման շարժման նախարարական հանդիպմանը մասնակցելու համար:
Կողմերը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների ամրապնդման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային այլ թեմաներ:

Հուլիսի 5-ին Ալիևը հանդիպել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:

Add new comment