Submitted by H.Andreasyan on
Պաշտպանության բանակը տեղի բնակչության անվտանգությունն ապահովող կարևորագույն գործոն է․ Արցախի արտգործնախարար

Պաշտպանության բանակը տեղի բնակչության անվտանգությունն ապահովող կարևորագույն գործոն է․ Արցախի արտգործնախարար

Արցախյան հակամարտության հետ ծանոթ անձինք գիտեն, որ Պաշտպանության բանակը տեղի բնակչության անվտանգությունն ապահովող կարևորագույն գործոն է, ինչը փաստացի ապացուցվել է բազմաթիվ անգամ։ Այս մասին ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի պաշտպանության բանակը լուծարելու մասին պահանջին։

«Տեսնելով, թե ինչպես են թափ առնում ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը, ապա միանշանակ իրատեսական չէ քննարկել պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարման հարցը, ինչը որպես նախապայման առաջ է քաշում Ադրբեջանը»,- նշել է Ղազարյանը։

Խոսելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օրերս ուղարկված նամակի մասին՝ արտգործնախարարն ասել է, որ նման նամակներ պարբերաբար ուղարկվում են միջազգային տարբեր կազմակերպությունների ղեկավարներին ու քաղաքական գործիչներին։ Ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունը դիմել է նաև այդ քայլին, և ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի հետ իր հեռախոսազրույցի ժամանակ ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։

Add new comment