Submitted by detq-editor on
Թեհրանը մեղադրել է Արևմուտքին սեփական երկրում անկարգություններ հրահրելու մեջ

Թեհրանը մեղադրել է Արևմուտքին սեփական երկրում անկարգություններ հրահրելու մեջ

Արևմտյան երկրները ներգրավված են 2022 թվականի սեպտեմբերից Իրանում բռնկված անկարգությունների սրման մեջ։ «Ինստագրամը» չի հեռացրել այն գրառումները, որոնց միջոցով զենք են վաճառում և բացատրում, թե ինչպես կարելի է ռումբեր պատրաստել։ Այս մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի 53-րդ նստաշրջանում հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության մարդու իրավունքների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբ-Աբադին։  

«Չնայած Իրանի պաշտոնական խնդրանքին՝ այդ հարթակը մերժել է հեռացնել հրազենի վաճառքի հետ կապված 3 միլիոն գրառում»,- ասել է դիվանագետը։

Ղարիբ-Աբադին նաև քննադատել է «Թվիթերը»՝ ասելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում համացանցային այդ հարթակը ստեղծել է ավելի քան 50 հազար պարսկերեն կեղծ էջ՝ Իրանի դեմ գործելու համար։ Բացի դրանից՝ Իսլամական Հանրապետության ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել, որ լոնդոնյան հակաիրանական հեռուստաալիքները հարցազրույց են վերցրել «հայտնի ահաբեկիչներից»։

«Խռովությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 8000 զենք, անկարգությունների զոհ են դարձել ավելի քան 75 իրավապահ և քաղաքացի, վիրավորվել է ավելի քան 7000 իրավապահ»,- ընդգծել է Ղարիբ-Աբադին՝ հավելելով, որ բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 2000 օբյեկտ է վնասվել՝ և՛ պետական, և՛ մասնավոր։

Add new comment