Լեհաստանը կամրապնդի Բելառուսի հետ սահմանը
Լեհաստանը 500 ոստիկան կուղարկի Բելառուսի հետ իր սահման։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։
Վերջին շրջանում Լեհաստանի իշխանություններն անհանգստություն են հայտնում Բելառուսում «Վագներ» խմբավորման վարձկանների առկայության կապակցությամբ։ Լեհ սահմանապահները նաև պնդում են, որ Բելառուսից սահմանն ապօրինի հատելու փորձերի թիվն աճել է։
«Բելառուսի հետ սահմանին ստեղծված լարված իրավիճակի հետ կապված՝ ես որոշել եմ ուժեղացնել մեր ուժերը հակաահաբեկչության և կանխարգելման ստորաբաժանումների 500 ոստիկանից բաղկացած խմբով»,- ասել է Կամինսկին։
Նրա խոսքով՝ այժմ սահմանը հսկում են Սահմանապահ ծառայության 5000 աշխատակից և լեհական բանակի 2000 զինվոր։
Ավելի վաղ իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Լեհաստանն ամրապնդում է Բելառուսի հետ սահմանն այնտեղ «Վագներ» խմբավորման գրոհայինների առկայության պատճառով։ Նրա խոսքով՝ սահմանի ամրապնդումը «շատ լուրջ» է լինելու։
Add new comment