ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան. Զախարովա

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը կայցելի Հայաստան. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այցը պետք է դիտարկել հարաբերությունների կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցմանն ուղղված միջոցառումների համատեքստում։

Հնարավոր են նաև եռակողմ հանդիպումներ։

Զախարովան նաև ողջունել է վաշինգտոնյան բանակցություններում հայ-ադրբեջանական գործընթացի առաջընթացը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին ԱՄՆ-ում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։ Զախարովային խոսքով՝ այդ շփումները շարունակվում են և՛ քաղաքական մակարդակով, և՛ խաղաղապահ զորախմբի գծով․ «Եվ, իհարկե, շատ բան կախված է հենց կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք»։

Add new comment