Ուզբեկստանն ու Ղազախստանը համատեղ զորավարժություններ են անցկացրել
Թյուրքական երկրների զինվորները մասնակցել են Խորեզմի շրջանի Յանգիարք զորավարժություններին, որոնք անցկացվել են անապատում։
Զորավարժությունների շրջանակում մարտիկները սովորել են անապատում կրակ արձակել և ջուր գտնել, ինչպես նաև մանևրել համապատասխան տարածքում, հայտնում է Ուզբեկստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Բացի դրանից՝ նրանք տիրապետել են ինքնաշեն միջոցների կիրառմանը որպես որսի զենք ու թակարդ, սովորել անապատում անձնակազմի տեղակայումն ու քողարկումը պատշաճ կերպով կատարել։
Դասընթացի ավարտին Ուզբեկստանի և Ղազախստանի ստորաբաժանումները հետախուզական-որոնողական աշխատանքների և ջրային խոչընդոտների հաղթահարման ռեժիմով անցել են մի քանի կիլոմետր։
Add new comment