Իսրայելը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, որտեղից, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, հուլիսի 6-ին երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Ըստ «Jerusalem Post» պարբերականի լիբանանյան աղբյուրների՝ Լիբանանի հարավից դեպի Իսրայել է արձակվել 2 հրթիռ, որոնցից մեկն ընկել է Լիբանանի տարածքում, իսկ մյուսը՝ սահմանին գտնվող վիճելի տարածքում։
Իսրայելի պաշտպանության բանակում հավելել են, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել այն հատվածին, որտեղից արձակվել են հրթիռները։
Իր հերթին «Al Arabiya»-ն հաղորդում է, որ Լիբանանի հարավում գտնվող վիճելի տարածում, որտեղ հատվում են Սիրիայի, Լիբանանի և Իսրայելի սահմանները, լսվել է երկու պայթյուն, սակայն դեռ լիովին պարզ չէ պայթյունների բնույթը և այն՝ արդյոք պայթյունների պատճառը Լիբանանից արձակված հրթիռներն են եղել։
Add new comment