Ռուսաստանի նախագահը օգոստոսին կայցելի Թուրքիա. Էրդողան
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա: Կքննարկենք գերիների փոխանակման հարցը։ Ջանքերն այդ ուղղությամբ արդեն շարունակվում են: Ինչպես նաև, հուսով եմ, որ արդյունավետ քննարկում կունենանք «Հացահատիկային համաձայնագրի երկարաձգման հետ կապված», - այս մասին Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Էրդողանը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը։
Էրդողանը նաև ընդգծել է, որ հիմնական խնդիրը խաղաղությունն է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև:
Add new comment