Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմաարդյունաբերության ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը և Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաչըրը:
Այն կնպաստի պետությունների միջև գործընկերության ամրապնդմանը, ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տեխնոլոգիաների զարգացմանը:
Այս մասին «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:
Համագործակցության հիմնական ուղղություններից են ինքնավար մեքենաների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորությունների զարգացումը և ավելացումը, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական ոլորտների ինքնավար համակարգերի, տիեզերական և այլ տեխնոլոգիական ոլորտների հետազոտումն ու զարգացումը:
Փաստաթուղթը ստորագրվել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։
Add new comment