Բաքուն արձագանքել է Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու Բրյուսելի որոշմանը
«ԵՄ ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում Ադրբեջանը հայտարարել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ ծառայի Հայաստանի համար՝ խուսափելու իր պարտավորությունների կատարումից»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Համաձայն հայտարարության՝ առաքելության ներկայությունը չպետք է օգտագործվի «խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի երկկողմանի հիմունքներով»:
Ադրբեջանը պահանջ է ներկայացնում Բրյուսելին, որ առաքելության տեղակայումը պետք է ապահովվի համապատասխան ձևով՝ «հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը, այս առաքելությունը չպետք է խոչընդոտի փոխադարձ վստահությանը»։
Բաքուն դժգոհել է, թե իբր Հայաստանում երկամսյա առաքելությունը խնդիրներ է առաջացրել, բացի դրանից՝ Հայաստանին մեղադրել է կարգավորման գործընթացի տապալման մեջ:
Այս բոլոր մեղադրանքներն իրականում անհիմն են:
Add new comment