Էրդողանն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին։
Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ում Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշումը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, «F-16»-ների մատակարարումը։
Էրդողանը հայտարարել է, որ իրենք ցանկանում են ակտիվացնել ԵՄ լիիրավ անդամակցության գործընթացը։ Ղեկավարները պայմանավորվել են նաև դեմ առ դեմ հանդիպել Վիլնյուսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Add new comment