Submitted by detq-editor on
Հունվարի 24-ին Տաշքենդում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 26-րդ նիստը

Հունվարի 24-ին Տաշքենդում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 26-րդ նիստը

Նիստին մասնակցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Իր ելույթի ընթացքում Բայրամովը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է «Միջին Ասիայով և Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային երթուղիների կարևորության և այդ համատեքստում տարածաշրջանային տրանսպորտային-տրանզիտային միջանցքների զարգացման համար Ադրբեջանի իրականացրած աշխատանքի մասին»։

Բայրամովը նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ  վերջինս հատուկ նշանակություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների մեջ համագործակցությունը զարգացնելու առումով։

Նիստի արդյունքում որպես փաստաթուղթ ընդունվել է Տաշքենդի կոմյունիկեն: Այդ փաստաթղթով հավանություն է տրվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ տարվող քայլերին:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություն է, որի անդամներն են Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։ Կազմակերպության 2023 թ. նախագահությունը փոխանցվել է Ադրբեջանին։

Add new comment