Հակառակորդի նշանառության տակ գտնվելու պատճառով Մարտակերտի Վարնկաթաղում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել․ «Արցախպրես»
Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ համայնքում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել ադրբեջանական դիրքերի դիտարկման տակ գտնվելու պատճառով։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Հրանտ Բախշիյանը՝ մանրամասնելով, որ գյուղի բնակիչներն այդ տարածքներն անվտանգ չեն համարում, ուստի այս տարի իրենց վարելահողերի մի փոքր մասն են կարողացել միայն մշակել։
«Անվտանգության նկատառումներից ելնելով, հողօգտագործողներն այդ տարածքները չեն կարողանում մշակել։ Ճիշտ է, գյուղամերձ տարածքներից հողամասեր ենք տրամադրել նրանց, սակայն բնակիչ ունենք, ով մի քանի տասնյակ հեկտարի հասնող վարելահող ունի, որ գտնվում է թշնամու նշանառության ներքո»,- նշել է համայնքապետը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Add new comment