ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտնել է, որ քիմիական զենքի կիրառումը միջազգային օրենքների ակնհայտ խախտում է
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հայտարարել է, որ Իրանը քիմիական զենքի զոհ է, իսկ նման զենքի կիրառումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Սիրիայում քիմիական զենքի կիրառման թեմայով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում Իրավանին նշել է, որ Իրանը ևս մեկ անգամ դատապարտում է քիմիական զենքի կիրառումը որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած հանգամանքներում։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ քիմիական զենքի կիրառումը միջազգային օրենքների բացահայտ խախտում է, հանցագործություն մարդկության դեմ և լուրջ սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Իրանցի դիվանագետը հիշեցրել է, որ 1987 թվականի հունիսի 28-ին Իրանի Սարդաշտ քաղաքը ենթարկվել է քիմիական հարձակման, որը հանգեցրել է բազմաթիվ անմեղ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների տառապանքներին և մահվանը: Նա ընդգծել է, որ որոշ արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, պատասխանատու են իրան-իրաքյան պատերազմի տարիներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի ռեժիմին աջակցելու համար։
Իրվանին միևնույն ժամանակ կարևորել է, որ համաշխարհային դերակատարները քայլեր ձեռնարկեն՝ հետագայում քիմիական զենքի կիրառումը թույլ չտալու համար։
#Դետքի_հետագծով
Սիրիայում ավելի քան մեկ տասնամյակ շարուանակվող հակամարտության տարբեր փուլերում քիմիական զենք է կիրառվել, որի համար նախագահ Բաշար ալ Ասադի և զինված ընդդիմության ներկայուցիչները մեղադրում են միմիյանց։ Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերը բացահայտելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պարբերաբար նիստեր նիստեր են անցկացվում, սական դեռևս այս հարցում վերջնական որոշում չի ընդունվել։
Add new comment