Submitted by detq-editor on
Մենք աշխատում ենք զինված ուժերի մարտունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ. Էստոնիայի վարչապետ

Երկրի Ռիիգիկոգուի (խորհրդարանի) նիստում Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ պետությունը կարողացել է փոխարինել նախկինում Ուկրաինային որպես օգնություն փոխանցված բոլոր զենքերը, և այժմ մեծացնում է իր զինված ուժերի մարտունակությունը։  Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությանը։

«Մենք արդեն ստացել ենք կամ պատրաստվում ենք ստանալ «HIMARS» համակարգեր, արդեն գնել ենք ՀՕՊ համակարգեր։ Տվյալ հաուբիցները կփոխարինվեն K9 կայանքներով»,- ասել է նա։

Կալլասը նշել է նաև, որ երկրի պաշտպանունակությունը «ավելի շուտ ավելացել է, քան նվազել»: Նրա խոսքով՝ Տալլինը փոխարինում է զենքերը «կամ ինքնուրույն, կամ դաշնակիցների օգնությամբ»։ Վարչապետը փաստել է, որ հանրապետության իշխանությունները մինչև 2025 թվականը մտադիր են մոտ 900 մլն եվրո ծախսել նոր զինամթերք գնելու համար։

Add new comment