Submitted by H.Andreasyan on
Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը Բրյուսելում

Հայտնի է՝ երբ կկայանա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը Բրյուսելում

Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 13-ի Կառավարության նիստին։

«Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի զատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը։

Հանդիպումը նախատեսված էր հուլիսի 21-ին, սակայն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա ավելի վաղ։

Add new comment