Submitted by A.Gevorgyan on
jık

Ադրբեջանի հետ կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունը. Իսրայելի ՊՆ

«Ադրբեջանի հետ միասին մենք կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն ու ջերմ հարաբերությունները՝ հանուն մեր երկրների անվտանգության», - այս մասին Բաքվում կայացած պաշտոնական հանդիպումներից հետո «Twitter»-ի իր էջում նշել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Նախագահի, պաշտպանության նախարարի և սահմանապահ ծառայության ղեկավարի հետ իմ հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու ընդհանուր ցանկությունը բազմաթիվ ոլորտներում, հատկապես անվտանգության ոլորտում»,- ասել է Գալանտը։ 

 

Add new comment