Submitted by A.Gevorgyan on
juyhgt

«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը վերածվել է «մեկ ազգ, երեք պետություն» կարգախոսի. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

«Մեկ ազգ, երեք պետությունն այն խնդիրն է, որը մենք երկար ժամանակ բարձրաձայնում ենք։ Սա այցի կարևոր իրադարձություններից մեկն էր: Դա կարճ, բայց շատ արդյունավետ այց էր»,- այս մասին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն ասել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ։

Նա ասել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում «մեկ ազգ, երկու պետություն» վաղեմի գաղափարը վերածվել է «մեկ ազգ, երեք պետություն» հասկացության։

Ն. Քուրթուլմուշն ասել է, որ որպես խորհրդարանի նախագահ իր առաջին այցը կատարել է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոս։ 

«Մենք կարծում ենք, որ այն հնարավորությունները, որ ունեն և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, կլինեն ի շահ թյուրքական աշխարհի։ Մենք խոսել ենք նախագահ Իլհամ Ալիևի հետ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ։ Այս առումով ճանաչման գործընթացը պետք է աստիճանաբար որոշակի քայլերով հասցնել միջազգային հարթություն»,- նշել է նա։ 

Հիշեցնենք, որ Ն.Քուրթուլմուշը խորհրդարանական պատվիրակության հետ Ադրբեջան էր այցելել հուլիսի 11-ին։ Նա մասնակցել է նախագահ Իլհամ Ալիևի ընդունելությանը, հանդիպել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի, վարչապետ Ալի Ասադովի, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ։

#Դետքի_հետագծով

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։ Թուրքիան օկուպացնում է այս տարածքը, որը զավթել է Կիպրոսի Հանրապետությունից՝ 1974 թվականի ներխուժման ժամանակ։ 

Add new comment