ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ծրագրում է փետրվարին կրկին այցելել Ռուսաստան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին «Politico»-ին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է փետրվարին կրկին այցելել Ռուսաստան։
Գրոսսին հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանում ռադիացիոն վթարի ռիսկի մեծացման հնարավորության մասին՝ գարնանը ռազմական գործողությունների սաստկացման կամ պարզապես կայանի գնդակոծությունների ուժեղացման դեպքում։
Պաշտոնյան ընդգծել է, որ անհրաժեշտ է ԶԱԷԿ-ի շուրջ ստեղծել անվտանգության գոտի, որի անհրաժեշտ պայմանը թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի «քաղաքական կամքն» է։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել եվրոպացի ԱԳ նախարարներին ջանքերը կենտրոնացնել այս խնդրի լուծման վրա և օգտագործել Կիևի և Մոսկվայի հետ կապի ուղիները՝ փոխանցելու նաև անվտանգության գոտի ստեղծելու և միջուկային աղետը կանխելու կարևորության մասին ուղերձը։
Ավելի վաղ Գրոսին հայտնել էր, որ տեսուչները ռազմական տեխնիկա չեն հայտնաբերել ուկրաինական ատոմակայանում։
Add new comment