Գերմանական դատարանը սիրիացի ԴԱԻՇ-ի անդամին դատապարտել է ռազմական հանցագործությունների մեջ
Գերմանական դատարանը երեքշաբթի դատապարտել է մի սիրիացու՝ Սիրիայում ԴԱԻՇ խմբավորման անդամ եղած ժամանակ գերիներին խոշտանգելու համար:
Բեռլինի շրջանային դատարանը Ռաեդ Ե.-ին մեղավոր է ճանաչել ռազմական հանցագործությունների, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և այլ հանցագործությունների մեջ։ Այն ամբաստանյալին, ում ազգանունը չի հրապարակվել գերմանական գաղտնիության կանոններին համապատասխան, դատապարտել է 11 տարվա ազատազրկման։
Դատախազները հայտնել են, որ 32-ամյա տղամարդը միացել է ԴԱԻՇ խմբավորմանը 2014 թվականին և մասնակցել Սիրիայի արևելյան Դեյր Զոր շրջանում գտնվող Շուեյթաթ ցեղի դեմ ուղղված հարձակումներին:
Դատավարությանը ցուցմունք է տվել ամբաստանյալի կողմից կալանավորված և խոշտանգված տղամարդը։
Ամբաստանյալը 2015 թվականին լքել է Սիրիան և մեկնել Գերմանիա, որտեղ ձերբակալվել է անցյալ տարի։
Վճիռը կարող է բողոքարկվել։
Add new comment