Վիտալի Բալասանյանը չի կալանավորվի
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Բալասանյանն ազատ է արձակվել և այժմ շարունակում է բուժումը հիվանդանոցում:
Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն ձերբակալել են հուլիսի 13-ին Արցախում:
Բալասանյանը ձերբակալվել էր Արցախի Հանրապետության քր.օր-ի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։
Հուլիսի 14–ին Բալասանյանի առողջական վիճակը վատացել էր. նրան տեղափոխել էին Արցախի Հանրապետական հիվանդանոց։
Add new comment