Վերջին տարիներին կանխվել է Իրանի կողմից իսրայելական օբյեկտների վրա հարձակման ավելի քան 50 փորձ. Իսրայելի Պնախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այս մասին Ադրբեջան կատարած երկօրյա այցի ընթացքում հայտնել է լրագրողներին։
Գալանտն ասել է, որ Ադրբեջանում հանդիպումների ընթացքում անդրադարձել են Իրանին՝ որպես «գլխավոր թեմա»: Նա հայտարարել է, որ Իրանը վերջին տարիներին բազմաթիվ հարձակումների փորձ է կատարել իսրայելական օբյեկտների դեմ. «Մեր անվտանգության համակարգի և շատ երկրների հետ մեր սերտ համագործակցության շնորհիվ վերջին տարիներին կանխվել է ահաբեկչական հարձակման ավելի քան 50 փորձ։ Այս փորձերի մեծ մասը հասել է վերջնական փուլ և խափանվել վերջին պահին»:
Գալանտն անդրադարձել է նաև Հորդանան գետի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքում տիրող իրավիճակին, որտեղ իսրայելական ուժերն անցած շաբաթ երկու օր հարձակումներ են իրականացրել։
Add new comment