Ադրբեջանի և Թուրքիայի միջև զարգանում է ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը
Հուլիսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի գլխավորությամբ:
Ալիևը, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացմանը, նշել է, որ նախագահ Էրդողանի մասնակցությունը Բաքվում ռազմաօդային ուժերի նոր կենտրոնական հրամանատարական կետի բացմանը «ռազմական ոլորտում մեր երկրների համագործակցության զարգացման ևս մեկ օրինակ է»։
Ուշադրություն դարձնելով, որ Շուշիի հռչակագրի շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են դաշնակցային սկզբունքի հիման վրա, Ալիևն ընդգծել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության կարևորությունը, ինչպես նաև այդ համագործակցության հետագա զարգացումը խորհրդարանական մակարդակում, Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում խորհրդարանների արտաքին հարաբերությունների կոմիտեների գործունեության հետագա ընդլայնումը:
#Դետքի_հետագծով
2009-ին Թուրքիայի նախաձեռնությամբ Նախիջևանում հիմնվեց Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը՝ Թյուրքական խորհուրդը, որն այժմ կոչվում է Թյուրքական պետությունների կազմակերպություն, որի անդամ երկրներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։
Add new comment