Ինչու են Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտում Ադրբեջանի և Իրանի ժողովուրդների հարաբերությունները
Իրանի և Ադրբեջանի միջև հասարակական կապերի խզումը համարվում է Իրանի դեմ Ադրբեջանի ներկայիս կառավարության կարևորագույն ռազմավարությունը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասվում է «Caucasus facts» վերլուծական կայքի հրապարակած հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ նման քաղաքականությունը վերադառնում է այն կեղծ ինքնությանը, որը Բաքվի իշխանությունը և Ալիևների ընտանիքը ստեղծել են Ադրբեջանի Հանրապետության համար։
«Ինքնություն, որի հիմքն ու հիմնական առանցքը պատմական Իրանի հետ ընդհանրությունների ժխտումն է, և բնականաբար, երբ ձևավորվում են այդ մարդկանց հարաբերությունները, ինքնիշխանության կեղծումը հստակ ուրվագծվում է։ Ուստի Բաքուն ամեն կերպ փորձում է կանխել երկու երկրների բնակիչների միջև բոլոր տեսակի հարաբերությունները»,- ասվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակները հավելել են, որ ադրբեջանական կողմն Իրանի նկատմամբ սեփական բնակչության ուշադրությունը կանխելու համար փորձում է խզել հարաբերությունները, փակել սահմանները, ինչպես նաև խթանել սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են խոչընդոտել Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը, որոնք սրվել էին այս տարվա հունվարին՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո։ Սրա հետ մեկտեղ Ադրբեջանը խորացնում է իր համագործակցությունն Իսրայելի հետ, ինչը չի կարող չանհանգստացնել իրանական կողմին։
Add new comment