Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալն ավելացել է
MÜSİAD-ի (Անկախ արդյունաբերողների և գործարարների ասոցիացիա) ղեկավար Մահմուդ Ասմալըն նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 3․3 միլիարդ դոլար։ Ասմալըն ասել է․ «Դա բավարա՞ր է, ոչ, մենք ունենք 15 միլիարդ դոլարի նպատակ։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»։
Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ MÜSİAD-ի ղեկավարն ընդգծել է․ «Թուրքիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններից զատ, որոնք գոյություն ունեն արդեն ավելի քան 30 տարի, շատ կարևոր են տնտեսական և առևտրային հարաբերությունները։ Մեր առևտրի ծավալը, որն օրեցօր աճում է, ապագայում կհասնի շատ ավելի լավ մակարդակի»։
Ասմալըն նաև նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերություններն ավելի քան 30 տարի շարունակվում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո՝ օրեցօր ավելի սերտ կապերով ամրապնդելով բարեկամությունն ու եղբայրությունը:
Add new comment