Ճապոնիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Աբու Դաբի
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբի։
Ըստ «Emirates News Agency»-ի՝ Կիսիդային և ճապոնական պատվիրակությանը, որն այցելել է Աբու Դաբիի նախագահական օդանավակայան, ընդունել է ԱՄԷ-ի արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարար, դոկտոր Սուլթան բեն Ահմեդ ալ Ջաբերը:
Կիսիդան իր մերձավորարևելյան շրջագայությունը սկսել է Ջիդդայում հուլիսի 16-ին, որտեղ վերահաստատել է Սաուդյան Արաբիայի հետ երկկողմ սերտ կապերը։ Ճապոնիայի վարչապետն ԱՄԷ-ում մեկ օր անցկացնելուց հետո՝ հուլիսի 18-ին, մեկնել է Կատար։
Add new comment