Թուրքիան, Հունաստանը և Անգլիան համատեղ զորավարժություն են անցկացրել
Հուլիսի 19-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը մասնակցել են Հյուսիսատլանտյան դաշինքի «Մշտական ռազմածովային ծառայության խումբ-2» համատեղ ուսումնավարժական հավաքին: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժություններին մասնակցել են Թուրքիան, Անգլիան և Հունաստանը:
Ըստ թուրքական կողմի՝ զորավարժությունը ցույց է տվել թուրք-հունական ռազմական համագործակցության զարգացման հարցում ներդրված ջանքերն ու այդ հարցում օգտակար լինելու ՆԱՏՕ-ի ցանկությունը:
Զորավարժությունների ընթացքում խաղարկվել է ռազմանավերի վրա հնարավոր օդային հարձակման դեպքում իրականացվող համատեղ գործողությունների սցենարը:
Add new comment