ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Ղրղզստանի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Ղրղզստանի դեմ

«Washington Post»-ը, վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրները, գրում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Ղրղզստանի դեմ, քանի որ վերջինս, շրջանցելով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, Եվրոպայից և Ասիայից ապրանքներ է վերաարտահանում Ռուսաստան։

Վարչակազմի պաշտոնյաները նշել են, որ որոշումն ընդունվել է ամերիկյան և եվրոպական դիվանագետների՝ վերջին ամիսներին Բիշքեկ կատարած անարդյունավետ այցերից հետո։

«Չնայած Ղրղզստանը մյուսների համեմատ փոքր երկիր է, բայց նրա օրինակով լավ երևում են բոլոր գործոնները, որոնց օգնությամբ ստեղծվում է անընդունելի բարենպաստ միջավայր պատժամիջոցները շրջանցելու համար»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Add new comment