Բաքվում կանցկացվի «ADEX» միջազգային պաշտպանական հինգերորդ ցուցահանդեսը
2024 թվականին Ադրբեջանում տեղի կունենա Ադրբեջանի պաշտպանության միջազգային «ADEX» ցուցահանդեսը, որը տարածաշրջանում պաշտպանական արդյունաբերությանը նվիրված ամենախոշոր միջոցառումն է։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է APA լրատվական կայքից, որին հայտնել են Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից։ Նշվում է, որ սեպտեմբերի 24-26-ը կայանալիք ցուցահանդեսը կնշի իր 5-ամյակը։
«ADEX» ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվի «Securex Caspian» ներքին անվտանգության, պաշտպանության 14-րդ միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսն անցկացվում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Caspian Event Organizers»-ը։ Իսկ հաջորդ տարի կայանալիք «ADEX 2024» ցուցահանդեսում նախատեսվում է ներկայացնել ինքնաթիռներ և ավիացիոն համակարգեր, ռազմածովային նավեր և ռազմածովային համակարգեր, զրահատեխնիկա, ռազմական լաբորատորիաներ, ռազմական ուսումնական հաստատություններ, լոգիստիկ ծառայություններ, ռադիոէլեկտրոնային համակարգեր, C4ISR, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ, անօդաչու համակարգեր, ռազմական հագուստ և պարագաներ, զենք և զինամթերք, սիմուլյատորներ և ուսումնամարզական այլ կազմակերպություններ, ռադիացիոն պաշտպանության այլ համակարգեր։
Add new comment