Հյուսիսային Կորեան կարող է միջուկային զենք կիրառել
«ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող ռազմավարական սուզանավի մուտքը Հարավային Կորեայի Բուսան նավահանգիստ կարող է պատճառ դառնալ միջուկային զենք կիրառելու համար»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Milli.Az» կայքը՝ հղում անելով ԿԺԴՀ պաշտպանության նախարարին։
«Մենք հիշեցնում ենք ԱՄՆ զինվորականներին, որ ռազմավարական տեղակայումների, այդ թվում՝ ռազմավարական միջուկային սուզանավերի տեսանելիության բարձրացումը ներառվում է միջուկային զենքի կիրառման պայմանների մեջ»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ ԱՄՆ-ն պետք է իմանա, որ իր միջուկային ուժերը շատ վտանգավոր ջրեր են մտել։
Add new comment