Submitted by A.Gevorgyan on
hsjsd

ԱՄՆ ներկայացուցիչն անդրադարձել է հումանիտար իրավիճակի վատթարացմանը

Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեթրին Բրաքերը։

Նա ողջունել է Արցախի (խմբ․) հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հանդիպումների անցկացումը, այդ թվում՝ հուլիսի 15-ին Բրյուսելում և հունիսի 27-29-ը՝ Վաշինգտոնում։ 

Այս մասին հայտնում է «1lurer.am» կայքը։   

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելու՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների վրա, մնում են առաջ գնալու միակ ճանապարհը»,- շեշտել է դիվանագետը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բերձորի (խմբ․) միջանցքի փակմանը՝ Բրաքերը նշել է, որ Արցախի (խմբ․) բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա։

«Մենք կրկին կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնացող կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը:

Add new comment