Թունիսն ԱՄՆ-ից ստացել է չորս «T-6C» ուսումնական ինքնաթիռ
Թունիսի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ ԱՄՆ-ից ստացել է չորս «T-6C» ուսումնական ինքնաթիռ՝ ռազմաօդային ուժերի համար իր ուսումնական ինքնաթիռների պարկը թարմացնելու համագործակցության շրջանակում:
Անցյալ ամիս թունիսցի չորս զինվոր մահացել է այն բանից հետո, երբ ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը․ վթար, որը նախագահ Կաիս Սաիդը վերագրել է ծերացող ռազմական նավատորմին:
Թունիսում ԱՄՆ դեսպան Ջոի Ռ. Հուդն ասել է, որ իր երկիրը հավատարիմ է աջակցելու Պաշտպանության նախարարության ջանքերին՝ բարձրացնելու օդուժի կարողությունն ու դիմակայելու անվտանգության մարտահրավերներին և հումանիտար կարիքներին:
Պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչն ասել է, որ նոր ինքնաթիռը ռազմաօդային ուժերին կտրամադրի առաջադեմ ուսումնական հնարավորություններ:
Add new comment