Սաուդյան Արաբիան պատվիել է 5 «Beechcraft King Air» ինքնաթիռ

Սաուդյան Արաբիան պատվիել է 5 «Beechcraft King Air» ինքնաթիռ

Սաուդյան Արաբիան հինգ «Beechcraft King Air» ինքնաթիռ է գնել՝ Օդերևութաբանության ազգային կենտրոնի ամպերի սերմանման ծրագրին աջակցելու համար:

Գործարքը ներառում է մեկ «Beechcraft King Air 360CHW» և չորս «Beechcraft King Air 260» ինքնաթիռների առաքում, որոնք արտադրվել են «Textron Aviation»-ի՝ «Textron»-ի դուստր ձեռնարկության կողմից:

«Textron Aviation»-ը հայտնել է, որ պայմանագիրը շնորհվել է Հյուսիսային Դակոտա նահանգի «AvMet International LLC» (AvMet) ընկերությանը:

«AvMet»-ն ու նրա գործընկերները՝ «Weather Modification International»-ը (WMI) և «Fargo Jet Center»-ը (FJC), համատեղ կաշխատեն չորս «King Air 260» ինքնաթիռները CWIP ձայնագրիչով սարքավորելու համար (մթնոլորտային հետազոտության մեջ օգտագործվող գործիք՝ ամպերում հեղուկ ջրի պարունակությունը չափելու համար: «King Air 360CHW»-ն հագեցած կլինի ամպերի սերմանման սարքավորումներով, հետազոտական լաբորատորիայով և գործիքների հավաքակազմով՝ ամպերի ֆիզիկան և աերոզոլներն ուսումնասիրելու համար:

Add new comment