Submitted by H.Andreasyan on
Զանգահարում, ռուսերենով տեղեկացնում են, որ «ԱՀ քաղաքացիները Բաքվով կարող են մեկնել ՀՀ»․ Արցախի ԱԱԾ

Զանգահարում, ռուսերենով տեղեկացնում են, որ «ԱՀ քաղաքացիները Բաքվով կարող են մեկնել ՀՀ»․ Արցախի ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ այսօր՝ հուլիսի 24-ին, Արցախի քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացնում են, որ «ԱՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել ապատեղեկատվության, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության:

Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Add new comment