Submitted by A.Gevorgyan on
kfofd

Թուրքիան ադրբեջանական «Սու-25» կործանիչները զինելու է ռումբերով և հրթիռներով

Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և թուրքական «TUSAŞ» ընկերությունը ստորագրել են «Սու-25» կործանիչների արդիականացման նախագծի պայմանագիրը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

«IDEF-23» պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցած ստորագրման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունը և այլ պաշտոնյաներ։

Պայմանագրի ստորագրման հիմնական նպատակը թուրքական արտադրության խելացի ռումբերի և հրթիռների ինտեգրումն է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից օգտագործվող ինքնաթիռներին։

Add new comment