Կիևում և Օդեսայում կրկին պայթյուններ են հնչել
Պայթյուններ են տեղի ունեցել Կիևում, Օդեսայում, ինչպես նաև Ուկրաինայի Ժիտոմիրի շրջանում: Տեղեկությունը հայտնում է ուկրաինական «Obshchestvennoe» հրատարակությունը։
Հրատարակության տվյալներով՝ Օդեսայի գլխավերևում տեսանելի են ծխի ամպեր։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կոչ է արել բնակիչներին մնալ ապաստարաններում։
Պայթյուններ են տեղի ունեցել նաև Ժիտոմիրի շրջանում։
Ամբողջ Ուկրաինայում նույնպես օդային տագնապ է հայտարարված։ Այս մասին հայտնում է երկրի թվային փոխակերպման նախարարությունը։ Տագնապի ազդանշանը հայտարարվել է Մոսկվայի ժամանակով 9.11-ին։
Մինչ այս հաղորդվել էր, որ հունվարի 26-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում օդային հարձակումների մասին ահազանգ է հայտարարվել Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերում։
Նախօրեին հաղորդվել էր, որ պայթյուններ են տեղի ունեցել Դնեպր քաղաքում, ինչպես նաև Վոլնյանսկ (Զապորոժիեի շրջան) և Խերսոն քաղաքներում, որոնք գտնվում են Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ։
Add new comment