ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանի հետ շփումները Սիրիայում գործողությունների հարցով

ԱՄՆ-ն կշարունակի Ռուսաստանի հետ շփումները Սիրիայում գործողությունների հարցով

ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի օդային տարածքում գործողությունների հարցերով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Մենք կշարունակենք ներգրավվել հաստատված ուղիներով` արտահայտելու մեր մտահոգություններն ինչպես հարկն է, և կշարունակենք համագործակցել բարձրագույն ղեկավարության հետ: Բայց ես կրկնում եմ, որ մենք կշարունակենք գործողություններ իրականացնել, ինչպես միշտ՝ օդային տարածքում, և մենք մեր հնարավորությունների սահմաններում կպաշտպանենք մեր շահերը»,-հայտարարել է նա Ավստրալիայում AUSMIN-ի ամենամյա բանակցությունների ավարտին:

Add new comment