Ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել․ Դավիթ Տոնոյան
Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել։ Այս մասին ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում՝ պատասխանելով հարցին, թե տեղյակ եղե՞լ է 2020 թվականի սեպտեմբերին սպասվող մարտական գործողությունների վերաբերյալ։
«Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել այն տեղեկատվության հիման վրա, որ ստացվել է ամփոփման, իմ փորձի և պաշտոնական տեղեկատվության շնորհիվ, որ ստանում էինք պարբերաբար»,- ասել է Տոնոյանը՝ նշելով, որ իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել։
Հիշեցնենք, որ դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ օգոստոսի 1-2-ին՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը, գտնվել կալանավայրից դուրս։
Add new comment