ՆԱՏՕ-ին միացող երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները. Թուրքիայի անվտանգության խորհուրդ
ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող պետությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, այդ թվում՝ հակաահաբեկչական ոլորտում։
Այս մասին ասված է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որը չորեքշաբթի տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
«Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, դաշինքին միանալ ցանկացող երկրները պետք է գործեն համաձայն նրա օրենքի և ոգու: Նրանք պետք է հնարավորինս արագ կատարեն իրենց պարտավորությունները, որոնք նշված են փոխըմբռնման հուշագրում՝ կապված ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես Քրդստանի աշխատավորական կուսակցության, FETO-ի դեմ պայքարի հետ»,- ասվում է Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ պահանջելով քրդական կազմակերպություններին ահաբեկչական ճանաչել և արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվողներին։ Հունիսի 28-ին՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, բանակցություններ են տեղի ունեցել երեք երկրների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև, և ստորագրվել է հուշագիր, որով Ստոկհոլմը և Հելսինկին կարող են միանալ ՆԱՏՕ-ին։
Հունվարին Ստոկհոլմում PKK-ի կողմնակիցների ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ մասնակիցները կախել են Էրդողանին նմանվող խամաճիկի։ Աջ ծայրահեղականի կողմից Ղուրանի հրապարակային այրումը հարաբերություններում էլ ավելի լարվածություն առաջացրեց։ Այս միջադեպերից հետո Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև հուշագրի դրույթների կատարման վերաբերյալ եռակողմ բանակցությունները դադարեցվեցին անորոշ ժամանակով։
Add new comment