Ինչու՞ Սու-երը մարտական թռիչքներ չկարողացան իրականացնել պատերազմի ժամանակ. ռազմական փորձագետը մեկնաբանում է Դավիթ Տոնոյանի պատասխանը

Ինչու՞ Սու-երը մարտական թռիչքներ չկարողացան իրականացնել պատերազմի ժամանակ. ռազմական փորձագետը մեկնաբանում է Դավիթ Տոնոյանի պատասխանը

Օգոստոսի 1-ին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, հնչել է հարց, թե ինչու պատերազմի ժամանակ Սու-երը մարտական թռիչքներ չկարողացան իրականացնել, որին ի պատասխան` ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է.

«Եթե չեմ սխալվում, նոյեմբերի սկզբին ինձ զեկուցվեց, որ «Սու 30»-ները անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում իրականացվել է: Բացի այդ` «Սու 30»-ները բազմաֆունկցիոնալ միջոցներ են, ունեն և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինվածության հետ կապված գոնե սկզբնական փուլի 1-2 օրվա մարտական գործողություններ վարելու առումով հագեցվածություն ունեինք, նաև այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտակ կամ ժանգոտած: Այդ հրթիռներն օգտագործվել են Սու-երի ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»:

Ռազմական փորձագետ Սամվել Մովսիսյանը մեկնաբանում է Դավիթ Տոնոյանի պատասխանը:

Add new comment