ֆ

Ինդոնեզիան 12 ռազմական անօդաչու թռչող սարք է գնել Թուրքիայից

Ինդոնեզիան 300 միլիոն դոլար արժողությամբ 12 հետախուզական անօդաչու թռչող սարք է գնել Թուրքական «Aerospace»-ից, որոնք կօգտագործվեն իր զինվորականների կողմից երկրի պաշտպանությունն ուժեղացնելու համար, չորեքշաբթի հայտնել է Իդոնեզիայի պաշտպանության նախարարությունը։
Գնման նպատակն է ընդլայնել Ինդոնեզիայի ռազմական պաշտպանական տեխնիկայի տեսականին, քանակն ու որակը` փետրվարի 3-ին «Turkish Aerospace»-ի հետ կնքված պայմանագրով, որի կենտրոնակայանը գտնվում է մայրաքաղաք Անկարայում: Ակնկալվում է, որ «ANKA»-ի 12 միավոր անօդաչու թռչող սարքերը կմատակարարվեն մինչև 2025 թվականի նոյեմբերը։
Ինդոնեզիան կստանա նաև ուսուցում, լոգիստիկ աջակցություն և հարակից սարքավորումներ, ինչպես նաև երաշխիքային ժամկետ՝ երկու տարի կամ 600 թռիչքի ժամ:
«ANKA» 12 անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն Ինդոնեզիայի օդուժի, բանակի և ռազմածովային ուժերի կողմից։ 28 ֆուտ անօդաչու թռչող սարքը կարող է մոտ 30 ժամ թռչել 9100 մետր բարձրության վրա: Թուրքական օդուժը դրանք կիրառել է 2010 թվականից։
 

Add new comment