Ռուս-ուկրաինական պատերազմ․ այս շաբաթվա հիմնական իրադարձությունները
• Ռուսական հրետակոծության հետևանքով ութ մարդ է տուժել, նաև վնասվել է Խերսոն քաղաքի նշանավոր Սուրբ Եկատերինայի տաճարը, հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունից։
• Ռուսաստանը հայտնել է, որ վեց անօդաչու թռչող սարք է խոցել Կալուգայի շրջանում՝ Մոսկվայից 200 կիլոմետրից քիչ հեռավորության վրա, վերջին օրերին քաղաքի վրա մի շարք հարձակումների արդյունքում: Տուժածների մասին տեղեկություններ չկան։
• Ռուսական ուժերն առաջխաղացում չեն ունեցել առաջնագծում, սակայն մեծապես խրամապատել են իրենց վերահսկողության տակ գտնվող ականապատ տարածքները, ինչը դժվարացնում է ուկրաինական զորքերի տեղաշարժը դեպի արևելք և հարավ, ասել են ուկրաինացի պաշտոնյաները:
• Տարեսկզբից ի վեր Ռուսաստանը բանակում ներգրավել է ավելի քան 230․000 լրացուցիչ անձնակազմ, ասել է Մոսկվայի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս տարի Մոսկվան ուժեղացրել է զինվորականների հավաքագրումը, որպեսզի հետ մղի ուկրաինական շարունակվող հակահարձակումը և վերադարձնի նախկինում գրավված տարածքները:
• «Վագներ» խմբավորման «վարձկանները» մոտենում են ՆԱՏՕ-ի արևելյան թևին, որպեսզի ապակայունացնեն ռազմական դաշինքը, ասել է Լեհաստանի վարչապետը:
• Ուկրաինան հետաքննում է գյուղատնտեսական ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումները՝ որպես հնարավոր ռազմական հանցագործություններ, «Reuters» լրատվական գործակալությանը հայտնել են գլխավոր դատախազությունից։
Add new comment