Մի քանի հրթիռ է պայթել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի տեղակայման շրջանում

Մի քանի հրթիռ է պայթել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի տեղակայման շրջանում

Մի քանի հրթիռ է պայթել Սիրիայի Հասեքե նահանգի հարավում գտնվող Ալ-Շադդադի ամերիկյան ռազմաբազայի տեղակայման շրջանում: «Al Ikhbaria» հեռուստաալիքի տվյալներով՝ գնդակոծության ենթարկված ամերիկյան ռազմական օբյեկտի կողմից ծուխ է երկինք բարձրանում։ Հնարավոր կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ալ-Շադդադին գտնվում է Էլ Ջեբսի նավթահանքի մոտ: Բաղդադում ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչը դեռ չի հաստատել ռազմակայանի վրա հարձակման փաստը:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Ալ-Շադդադի վայրէջքի ժամանակ կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, տուժել է 22 զինծառայող, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վարկածներից մեկի համաձայն՝ ուղղաթիռն ընկել է գետնից արձակված հրթիռի հարվածից հետո: 2015 թվականից ի վեր ԱՄՆ-ն ինը ռազմաբազա է ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում, որոնցից ամենամեծը գտնվում է Թել Բեյդարում՝ Հասեքե վարչական կենտրոնից հյուսիս։ 

Սիրիայի կառավարությունն ԱՄՆ ռազմական ներկայությունը դիտարկում է որպես անօրինական օկուպացիա, որն ուղեկցվում է Սիրիայի ժողովրդին պատկանող բնական հարստությունների թալանով:

Add new comment